ՀՀ ԱԺ­-ում քննարկել են վերապահված վերահսկողական գործառույթներն արդյունավետ իրականացնելու հարցեր

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 5­-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար­գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններով ՀՀ Ազգային ժողովին վերապահված վերահսկողական գործառույթներն արդյունավետ իրականացնելուն, դրանից բխող «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխությունների հիման վրա ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930