Բաժիններ՝

«Յուվենթուսը» պայմանավորվել է «Արսենալի» հետ Վոյցեխ Սչեսնիի տրանսֆերի վերաբերյալ

Լեհը փորձաշրջան կանցնի Ջանլուիջի Բուֆֆոնի մոտ:

Դարպասապահը, ով վերջին 2 մրցաշրջաններում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայի» կազմում, կտեղափոխվի «Յուվենթուս»: «Յուվեն» «Արսենալին» կվճարի 16 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը, Սչեսնին քառամյա պայմանագիր կկնքի տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով:

«Յուվենթուս» տեղափոխվելու համար Վոյցեխը մերժել է «Նապոլիին»:

2016-17թթ. մրցաշրջանում «Ռոմայի» կազմում Սչեսնին 39 խաղերում բաց է թողել 41 գնդակ: Լեհ դարպասապահը 14 խաղերում դարպասները չոր է պահել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս