Բաժիններ՝

Ռոբերտո Մանչինին ցանկանում է «Զենիթում» տեսնել Էդին Ջեկոյին և Անդրեա Բելոտիին

«Զենիթի» նոր մարզիչը Սերիա Ա-ն թողնում է առանց ռմբարկուների:

Ռոբերտո Մանչինին «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո զբաղվել է կազմի ուժեղացման հարցերով: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, իտալացին պետերբուրգյան ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել «Ռոմայից» Սերիա Ա-ի լավագույն ռմբարկու Էդին Ջեկոյին, ում հետ լավ ծանոթ է «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու ժամանակներից:

Ըստ Calciomercato-ի տեղեկության, բոսնիացուց բացի Մանչինին դիտարկում է Անդրեա Բելոտիին «Տորինոյից» և Մանոլո Գաբիադինիին «Սաութհեմփթոնից»: Բելոտիի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում Իտալիայի առաջնության 37 խաղերում Ջեկոն խփել է 29 գնդակ: Բելոտին գրավել է 3-րդ տեղը՝ դառնալով 26 գոլի հեղինա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս