«Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» ուզում են գնել Դանի Ալվեսին
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսը հանդիսանում է ԱՊԼ-ի միանգամից 3 ակումբների՝ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» տրանսֆերային նպատակը:
Ըստ աղբյուրի տվյալների, «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ալվեսի օգնությամբ ուզում է ուժեղացնել մրցակցությունն աջ եզրում, որտեղ խաղում է Վիկտոր Մոզեսը: Իսկ «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան գերազանց ծանոթ է Ալվեսի հնարավորություններին՝ «Բարսելոնայում» համատեղ աշխատանքների տարիներից:
Հիշեցնենք, որ 34-ամյա բրազիլացին մեկ տարի անց կարող է դառնալ ազատ գործակալ:
Անցած մրցաշրջանում Ալվեսը Սերիա Ա-ում անցկացրել է 19 խաղ, խփել է 2 գնդակ և կատարել է 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը