Բաժիններ՝

Ձկնորսական նավակով Սևանա լիճ դուրս եկած և չվերադարձած երկրորդ ծովագյուղցու դին է հայտնաբերվել

Այսօր ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են ձկնորսական նավակով լիճ դուրս եկած և չվերադարձած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ի և Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և տեղափոխել ափ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել էին նաև մյուս բնակչի՝ Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին, և մոտեցրել ափին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս