Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը ճշտում է՝ տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան հարձակումներ են եղել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։
Լոնդոնի կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, ինչից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա: Մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ:
Նախնական տվյալներով Լոնդոնում ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ, իսկ երեք հարձակվողները սպանվել են ոստիկանության կողմից: