Լոնդոնի հարձակումները ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն
Լոնդոնյան կամրջի և Բորոու շուկայի հարձակումները պաշտոնապես որակվել են որպես ահաբեկչություն: Այս մասին Twitter-ում հայտարարել է Լոնդոնի ոստիկանությունը:
Բացի այդ, ոստիկանությունը հաղորդել է, որ Վոքսհոլլ շրջանում տեղի ունեցած երրորդ միջադեպը կապված չէ Լոնդոնի ահաբեկչության հետ: