Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողը մահացած է հայտնաբերվել զորամասում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-­ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս