Բաժիններ՝

Դատարանը երգիչ Արամ Ասատրյանի տանից խոշոր չափի գողություն կատարած 3 անդամներից նախկին ոստիկանին կալանավորեց. քննվում է մյուս 2-ի խափանման միջոցի հարցը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ումուշադյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանի, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանի և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ: sh1_640x853

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Արմավիրի մարզում մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ և տուժած բնակարանատերերից է նաև սիրված երգիչ, վաղամեռիկ Արամ Ասատրյանի տղան` Արտաշես Ասատրյանը: sh2_640x853

Դատավոր Հովիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց քննիչի միջնորդությունը և Ս. Գրիգորյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին աշխատակից է, իսկ հայրը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում, եղել է ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանության պետը` կալանավորվեց: sh3_640x853

Այս պահին դատարանը քննում է մյուս 2 կասկածյալների խափանման միջոցի հարցը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս