Ինձ համար «Բորուսիայի» պարտությունը «Քյոլնից» այնքան էլ մեծ հարված չէր. Թոմաս Տուխել
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Քյոլնի» հետ անցկացրած խաղի (1:2) տպավորություններով:
«Ինձ համար այս պարտությունը այնքան էլ մեծ հարված չէր: Իհարկե, ես կուզենայի, որպեսզի թիմը 1:0 հաշվի ժամանակ օգտագործեր պահերից մեկը և որոշեր խաղի ճակատագիրը առաջին խաղակեսում, սակայն չստացվեց: Երկրորդ խաղակեսում մենք այդքան էլ ագրեսիվ չէինք խաղում, իսկ «Քյոլնը» կարողացավ շրջել խաղի ընթացքը:
Բացի այդ, Դուք հաստատ նկատել եք, որ իմ ֆուտբոլիստները մի քիչ թուլացել էին և այնքան էլ թարմ չէին դիտվում, ինչպես առաջ»,- Տուխելին է ցիտում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը