Բաժիններ՝

Վադիմ Գրիգորյան` «Մարքեթինգի ոսկե տղան»

Forbes-ը նյութ է պատրաստել մեր հայրենակցի` Վադիմ Գրիգորյանի մասին, ում եվրոպական մարքեթինգային աշխարհում կոչում են «Մարքեթինգի ոսկե տղա»: Ամիսներ առաջ Վադիմ Գրիգորյանը թողել է Pernod Ricard միջազգային ընկերության մարքեթինգային տնօրենի պաշտոնը և աշխատանքի անցել շոտլանդական վիսկիի նշանավոր Royal salut ընկերությունում: Վադիմ Գրիգորյանը նոր շունչ է հաղորդել 1801 թվականին հիմնված այս ապրանքանիշին` վարելով ստեղծագործ մարքեթինգ:

Նա համարում է, որ շքեղությունն ու ստեղծարարությունը միմյանց փոխկապակցված երկու գործոններ են, որոնք հայ մարքեթոլոգը կիրառում է իր աշխատանքի ընթացքում: Դեռևս Pernod Ricard-ի հետ աշխատելու տարիներին, նա կյանքի էր կոչել մի նախագիծ, որը վերակենդանացնում էր 1985-ին Absolut Vodka-ի ձևավորման հիշողությունները:

Դրանից հետո ընկերությունը հիմնեց Absolut Art գրասենյակը` համագործակցելով այնպիսի նշանավոր արվեստագետների հետ, ինչպիսիք են Էնդի Ուարհոլը, Դեմիեն Հերսթը, Քիթ Հարինգը և ուրիշներ: Ավելի ուշ, Վադիմ Գրիգորյանի ստեղծագործական ղեկավարությամբ ընկերությունը հիմնել է նաև Absolut Art Awards-ը`աջակցելով մի շարք արվեստագետների: Հենց մեր հայրենակցի համար է Pernod Ricard-ը հորինել Ստեղծարարության և շքեղության մարքեթինգի տնօրենի պաշտոնը` ընկերությունում:

Գրիգորյանի վերջին աշխատանքներից էր անցնող շաբաթավերջին բարձրաշխարհիկ ընթրիքի հրավերը` աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Քեյփթաունում: Ընթրիքը հովանավորում էր Royal salut-ը, իսկ հրավիրված բարձրաստիճան հյուրերը նշում էին Royal salut-ի և Sentebale բարեգործական կազմակերպության համագործակցությունը: Ընթրիքին մասնակցել է նաև Sentebale-ի հիմնադիրներից արքայազն Հարրին:

Ամսագիրը բարեգործական այդ ընթրիքը անվանել է խմիչքի և արվեստի համադրություն և նշել, որ Վադիմ Գրիգորյանից առաջ ոչ ոք համարձակություն չի ունեցել խմիչքի գաղափարը համադրել արվեստի հետ:

arevelk.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս