Ընտրեք թխվածքաբլիթ կանխագուշակությամբ և իմացեք, թե ինչ է Ձեզ սպասվում 2016 թվականին
Ցանկանում եք իմանալ, թե ինչ է Ձեզ սպասվում ապագայո՞ւմ: Ընտրեք թխվածքաբլիթ:
Առաջարկում ենք պարզ գուշակություն այն մասին, թե ինչ է սպասվում Ձեզ ապագայում: Բացեք նկարը, փակեք աչքերը և սլաքը շարժեք մկնիկով: Ո՞ր թխվածքաբլիթն ընտրեցիք: Իմացեք դրա նշանակությունը:
1. Շուտով հաջողությունը կայցելի Ձեզ: Բռնեք այն և բաց մի թողեք:
2. Ժամանական է զբաղվել Ձեզ համար ինչ-որ անհայտ բանով: Մի վախեցեք նորությունից:
3. Սպասեք շատ հաճելի նորությունների:
4. Հույս դիր Աստծո վրա, իսկ ինքդ մի սխալվիր:
5. Լավ նայեք. կողքներդ` ինչ-որ տեղ, Ձեր երջանկությունն է:
6. Մի հրաժարվեք շանսերից, որոնք տալիս են Ձեզ: Օգտագործեք դրանք 100 տոկոսով:
7. Երբեմն օգտակար է լողալ հոսանքի ուղղությամբ:
8. Ձեզ քննարկում են Ձեր մեջքի ետևում:
9. Շտապ կանգնեք: Դուք մոռացել եք, թե ինչ բան է ապրելը և հաճույք ստանալը:
10. Ձեզ սպասվում է երկար և հարուստ կյանք:
11. Ժամանակն է, որ երազանքները դարձնեք նպատակներ:
12. Հետևեք այն բանին, ինչ խոսում եք, զերծ մնացեք սուտ խոսելուց, այն միշտ ի հայտ է գալիս:
13. Դուք շատ շուտով կծանոթանաք Ձեզ համար շատ նշանակալից մարդու հետ:
14. Շնորհավորում ենք: Դուք դուրս եք եկել սպիտակ գծի վրա:
15. Բառերը քամուն մի տվեք:
16. Ձեզ սպասվում է առաջխաղացում կարիերայում:
17. Դադարեք փորփրել անցյալը: Նայեք միայն առաջ:
18. Դուք ճակատագրի սիրելին եք:
19. Բարենպաստ ժամանակ է նոր ծանոթությունների համար:
20. Ձեզ շատ լավ տարի է սպասվում:
21. Բաց մի թողեք Ֆորտունան Ձեզանից:
22. Ապրեք այսօրով, մտածեք վաղվա մասին:
23. Լսեք Ձեր ինտուիցիային: Այն ճիշտ է ասում:
24. Մի խոսեք այն մասին, ինչ գիտեք, բայց իմացեք, թե ինչ եք խոսում:
25. Դուք պետք է համբերատար լինեք:
26. Սպասեք երազանքի իրականացմանը:
27. Այսօր արժե շրջապատի հետ կիսվել դրականով:
28. Ձեզ շտապ պետք է հանգստանալ:
29. Իզուր եք բողոքում կյանքից, այն Ձեզ մոտ այնքան էլ վատ չէ:
30. Մի հանձնվեք: Եվս մի փոքր, և Դուք հաջողության կհասնեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը