«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հետաքրքիր տարբերակ լինել Գվարդիոլայի համար. Ֆրանց Բեկենբաուեր
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հաստատում է, որ Պեպ Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագրից հետո կարող է տեղափոխվել «Օլդ Թրաֆֆորդ»:
Պեպ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է մրցաշրջանի ավրատից հետո, ինչն էլ բազում լուրեր է ծնում իսպանացի մարզչի ապագայի մասին:
Դրանց համաձայն, իսպանացու հաջորդ աշխատավայրը կարող են դառնալ 2 մանչեսթերյան ակումբները` կամ «Սիթին», կամ «Յունայթեդը»:
«Պեպը հետաքրքիր է աշխարհի յուրաքանչյուր ակումբի համար և դա նորմալ է: Նա կարող է ընտրել յուրաքանչյուր ակումբ և «Մանչեսթեր Յունայթեդը» իր փառքով կարող է հետաքրքիր տարբերակ լինել Գվարդիոլայի համար»,- ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Լուի Վան Գալին կարող են հեռացնել թիմի անարտահայտիչ խաղի և Չեմպիոնների լիգայից թռնելու պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը