Դեկտեմբերի 14-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 14-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 100 կողմ և 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով: Դրանով, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի որպես կրկնակի ստաժ: