Բաժիններ՝

Ահազանգերի ստուգման արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ

Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա, ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Դատախազությունից Քննչական կոմիտե ստացվել են նաև խախտումների վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, որոնցով քննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն, ենթակա է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Դրանց հիման վրա ևս ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում ահազանգերում մատնանշված հանգամանքները, որոնց արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս