Մեսսին, ինչպես և ամբողջ թիմը, լավն էր. Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 14-րդ տուրում «Վալենսիայի» դեմ անցկացրած խաղի մասին (1:1):
«Պատճառ չկա թիմին կշտամբելու խաղի համար, այդպիսի բարդ մարզադաշտում: Մենք խաղի տերն էինք և պրակտիկորեն պրոբլեմ չունեինք: Բայց այսօր ֆուտբոլը չվճարեց ներդրած ջանքերի դիմաց:
Ինձ չէր թվում, որ մենք դանդաղ էինք շարժվում: Թիմը լավ հանդես եկավ: Մենք շատ պահեր ունեինք, չնայած այն բանին, որ մրցակիցը ետ էր քաշվել և լավ պաշտպանվում էր:
Հնարավոր է, մեզ ճշգրտությունը չբավականացրեց, ինչպես երբեմն լինում է: Բայց ես գոհ եմ նրանից, թե ինչպես թիմը վերաբերվեց այդ հանդիպմանը:
Մեսսին, ինչպես և ամբողջ թիմը, լավն էր: Նա խաղից խաղ ավելի ու ավելի լավ է խաղում»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը