61-ամյա Օփրա Ուինֆրին հղի է առաջին երեխայով
«Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ` հղիության ճանապարհն ինձ ոգեշնչեց` ունենալու իմ սեփական երեխան»,- ասել է ամերիկյան հանրահայտ դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար Օփրա Ուինֆրին:
Օփրա Ուինֆրին ունի ավելի շատ գումար (3 մլրդ դոլար), քան նա երբևէ կարող է ծախսել իր ողջ կյանքի ընթացքում, և երեխա ունենալու նրա այս որոշումը նշանակում է, որ նրա փոքրիկը կծնվի միլիարդատերի կարգավիճակով: Ինչպես հաղորդվում է, Օփրան չի կարողացել զսպել երջանկության արցունքները, քանի որ հաղորդավարուհին հղիության մասին երազում է այն ժամանակվանից, երբ կորցրել է իր առաջին երեխային:
Օփրան հայտարարել է, որ, եթե տղա ծնվի, նրա անունը կդնի Հարփո (Harpo) (Օփրա (Oprah)` հետընթաց ուղղագրությամբ): Իսկ եթե աղջիկ ծնվի, ապա նրան կկոչի Գեյլ` իր 40 տարվա լավագույն ընկերուհու պատվին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը