Բաժիններ՝

Բժիշկներն ու ՔԿՀ աշխատակիցները խոչընդոտել են քննության ընթացքը. pastinfo.am

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է Աշոտ արգսյանի կողմից խարդախությամբ շուրջ 455.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի հափշտակության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գործն ուղարկվել է դատարան, բայց քննչական մարմինն այսքանով չի սահմանափակվել: Բանն այն է, որ Աշոտ Սարգսյանը նախաքննության ընթացքում կալանավորվել էր, և նախաքննության գրեթե ողջ ընթացքում գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Կալանավորը, այս հանգամանքն օգտագործելով և իր առողջական վիճակի մասին բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելով, պարբերաբար խուսափել է քննչական գործողություններից` ձևանալով ծանր հիվանդ:

Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը Աշոտ Սարգսյանի պաշտպաններին անձամբ է տեղեկանքներ տրամադրել այն մասին, որ մեղադրյալի առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին:

Քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու նրա իրական առողջական վիճակը, որի արդյուքում ճիշտ հակառակն է ապացուցվել։ Դրանց համաձայն, Աշոտ Սարգսյանի գիտակցությունը և բանականությունը խոչընդոտ չեն հանդիսանում քննչական գործողություններին մասնակցելուն, իսկ առողջական վիճակը թույլ է տալիս լիարժեք խոսել, լսել, կատարել գրառումներ և ընկալել ուրիշի խոսքը:

Փաստորեն, չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ՝ ՔԿՀ պետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել՝ շուրջ կես միլիոն դոլար հափշտակելու մեջ մեղադրվող Սարգսյանին աջակցելով քննչական գործողությունների իրականացումը ձախողելու հարցում:

Ի դեպ, ձախողումները միայն առողջական վիճակի մասին սխալ տեղեկություններ տրամադրելով չի սահմանափակվել։ Մեր տեղեկություններով՝ առանձին դեպքում քրեակատարողական հիմնարկում տարբեր պատճառաբանություններով ձգձգել են քննչական գործողությունների կատարումը, անգամ հրաժարվել որպես ընթերակա մասնակցել քննչական գործողություններին, ինչը պարտավոր են անել օրենքով:

Այս բոլոր փաստերը հաշվի առնելով` նախաքննական մարմինը դիմել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանին` միջնորդելով քննարկել ՔԿՀ աշխատակիցների արաքն ու մեղավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Մեկ այլ միջնորդագիր էլ ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, քանի որ Աշոտ Սարգսյանը կալանավորի կարգավիճակով շուրջ 6 ամիս՝ գտնվել է թիվ 2 բժշկական միավորման նյարդաբանական բաժանմունքում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների հսկողության տակ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս