![](/banners/BeFunky-design.jpg)
Հայտնաբերվել է քաղաքացու դին
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/diak.jpg)
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 180 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են 1935 թ. ծնված Ս. Ո.-ին պատկանող բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են վերջինիս դին: