Լեհաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել լրջորեն վերաբերվել Մոսկվայի հայտարարություններին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցցանցում հանդես է եկել հայտարարությամբ, որում ՆԱՏՕ-ին կոչ է արել լրջորեն վերաբերվել Մոսկվայի հայտարարություններին։
«Լեհաստան, Բալթյան երկրներ, հիմա՝ Ռումինիա։ Ռուսաստանի կողմից սադրանքներն ավելի ու ավելի են շատանում։ Երեկ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է։ ՆԱՏՕ-ում բոլորը պետք է վերջապես սկսեն լրջորեն վերաբերվել այս փաստերին և խոսքերին»,- նշել է Տուսկը։



