Բաժիններ՝

Իսրայելական զորքերը Լիբանանի հարավում մոտենում են Նաբաթիեի արվարձաններին․ լրատվամիջոց

Իսրայելական տանկային շարասյունը հատելով Լիտանի գետը՝ շարժվում է դեպի հարավային Լիբանանում գտնվող Նաբաթիեհ նահանգի վարչական կենտրոն հանդիսացող համանուն քաղաք։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Հեզբոլլահ» շիա շարժման աշխարհազորի մարտիկները փորձել են խոչընդոտել իսրայելական ուժերի առաջխաղացմանը՝ կատաղի դիմադրություն ցուցաբերելով Արնուն և Էլ-Ղանդուրիա շրջաններում։ Ընդ որում, որոշ վայրերում բախումները դեռևս շարունակվում են։

Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Նաբաթիեհի մոտ գտնվող միջնադարյան Բոֆոր ամրոցի ուղղությամբ, որտեղ նկատվել է հակառակորդի ջոկատների տեղաշարժ։ Հրթիռակոծության գոտում են հայտնվել մի քանի բնակավայրեր։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։

Իսրայելցի հրամանատարները Արևմտյան Բեքաա շրջանի 14 բնակավայրերի բնակիչներին հրահանգել էին լքել իրենց տները՝ «Հեզբոլլահի» բազաներին և այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին օդային հարվածներից առաջ: Համանման նախազգուշացումներ էին արվել նաև Տյուրոս սահմանային շրջանի 12 գյուղերի լիբանանցի բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031