Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Կուբան երկար տարիների ընթացքում առաջին անգամ քննարկել են անվտանգության հարցերը

ԱՄՆ-ի և Կուբայի բարձրաստիճան զինվորական ներկայացուցիչները հազվադեպ հանդիպում են անցկացրել Գուանտանամոյի բազայի տարածքում՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, հաղորդում է AFP-ն։

Ինչպես հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը, Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը հանդիպել է կուբացի գեներալ Ռոբերտո Լեգրա Սոտոլոնգոյի հետ՝ օպերատիվ անվտանգության հարցերը համառոտ քննարկելու նպատակով։ Հանդիպումն անցկացվել է Գուանտանամոյում ամերիկյան ռազմածովային բազայի պարագծի շրջանում։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ Դոնովանը նաև իրականացրել է օբյեկտի անվտանգության գնահատում՝ բազայի ղեկավարության հետ քննարկելով զինծառայողների, նրանց ընտանիքների պաշտպանության և մարտունակության պահպանման հարցերը։

Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը հանդիպումը որակել է դրական և հայտնել, որ կողմերը պայմանավորվել են պահպանել ռազմական կառույցների միջև հետագա շփումները։

Բանակցությունները կայացել են Վաշինգտոնի և Հավանայի միջև լարվածության կտրուկ աճի ֆոնին։ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուժեղացրել է Կուբայի նկատմամբ ճնշումը՝ ներառելով պատժամիջոցներ և վառելիքի մատակարարման սահմանափակումներ, ինչն էլ ավելի է խորացրել կղզու տնտեսական դժվարությունները։

Reuters-ի տվյալներով՝ Դոնովանի այցը վերջին տարիների ընթացքում ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավարի և կուբացի զինվորականների միջև նման ձևաչափով առաջին հանդիպումն էր։ Այն հաջորդել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ վերջերս Հավանա կատարած այցին։

Այս ամենի ֆոնին Կուբայում ուժեղանում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր հետագա էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, մինչդեռ երկու կողմերն էլ հրապարակայնորեն ընդգծում են ռազմական գերատեսչությունների միջև կապի ուղիների պահպանման կարևորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031