Թույլ խաղաղությունը Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է․ Նարեկ Կարապետյան

Մենք հասկանում ենք, որ այս վարորդը, որ 2018 թվին նստել է ավտոբուսը, մեքենա վարել չի իմացել։ Այս վարորդին պետք է քշել, նայև, որ վարել չգիտի, հետո էլ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդ՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդ՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Պետք է վարորդ բերենք, որ էդ ավտոբուսը տեղ հասնի, ժողովուրդ»,-Աբովյանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր երկրում մարդիկ երկու մարտահրավեր ունեն․ առաջին, որ Հայաստանում մարդիկ այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել երկիրը։ Դրա համար ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր։

Նա ցույց տվեց Ադրբեջանի կառավարության կոնցեպտը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտը, որում ասվում է, որ ադրբեջանցիները մեքենաներով են գալու հայաստան, ՀՀ ոստիկանությունը նրանց վրա ներազդելու լիազորություն չեն ունենալու։ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ պետք է կանխել այդ ծրագիրը՝ մասնակցելով ընտրություններին և հեռացնելով ՔՊ-ի իշխանությունը;

«Լինելու է թույլ և ուժեղ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031