Բաժիններ՝

Գայի պողոտայում բшխվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրшվորներն անչափահասներ են

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գայի պողոտա և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Առաքել Ա․-ի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահաս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորները երեխաներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031