Թրամփն ուղևորվում է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Նա հավելել է, որ վերջնական որոշում կկայացնի այսօր՝ օգնականների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանը պետք է համաձայնվի ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային զենքից։ Համաձայնագիրը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, որի միջով անցումը կլինի անվճար։
Այս պահին Թրամփն ուղևորվում է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։



