Աստանայում մեկնարկել է Եվրասիական հինգերորդ տնտեսական ֆորումը. Հայաստանը ներկայացնում է Մհեր Գրիգորյանը

Աստանայում մեկնարկել է Եվրասիական հինգերորդ տնտեսական ֆորումի աշխատանքը, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և ֆորումին մասնակցելու համար Աստանա ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։

Բարձրաստիճան հյուրերի թվում են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան, Վիետնամի փոխվարչապետ Հո Կուոկ Զունգը, Մոնղոլիայի փոխվարչապետ Նյամթայշիրին Նորմթոյբայարը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և այլ պաշտոնատար անձինք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031