Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ՝ ողջունելով Ադրբեջանի «հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը»։

Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Անցած տարվա ընթացքում մեր հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը ամրագրվել է Բաքվում՝ փոխնախագահ Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ։ Ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել համագործակցությունը՝ տարածաշրջանային կապերի, տնտեսության և անվտանգության ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը և հույս հայտնում, որ այդ ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի։

«Մենք պատրաստ ենք առաջիկա տարիներին էլ խորացնել մեր գործընկերությունը»,- ընդգծել է պետքարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031