Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են երկարատև լճացումից հետո․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են երկարատև լճացումից հետո։

«Մենք ականատես ենք լինում Հայաստանի հետ հրաշալի նոր հարաբերությունների ի հայտ գալուն, որոնք երկար ժամանակ լճացած էին։ Այսպիսով՝ այս ոլորտում նույնպես մեզ համար ամեն ինչ լավ է ընթանում», – նշել է Ռուբիոն՝ Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստի ժամանակ։

Ավելի վաղ Ռուբիոն այցելել էր Երևան, որտեղ նա և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել էին շրջանակային հուշագիր՝ կարևորագույն և հազվագյուտ հանքանյութերի մատակարարումն ապահովելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031