Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը:

Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի  երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 126 տոննա, և ալյուրի մեկ վագոն՝ ընդհանուր առմամբ 67 տոննա:

Երկաթուղու գործարկումից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան, ինչպես նաև հենց Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել հացահատիկ, նավթամթերք, պարարտանյութ և ալյումին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031