Ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը։

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։

Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից, տարբեր առիթներով, տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։

Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031