Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը, Գորիս -Կապան ճանապարհի 21 կմ-ն ադրբեջանցիներին զիջե՞լը, թե՞ թուրքական վիլայեթացումը …

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն, ի պատասխան Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության, գրել է. «Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է՝ թուրքական վիլայեթացո՞ւմը…»

«ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ «վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:

Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան. Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը, Արցախում էթնիկ զտումը չքննադատե՞լը, ՀՀ Անկախության հռչակագիրը մերժե՞լը, ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպա՞ցիան, Արարատի խորհրդից հրաժարվե՞լը, Էրդողանի գիրքը կրծքին սեղմե՞լը, Գորիս -Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջե՞լը, թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը …»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031