Բաժիններ՝

Միլիարդատեր Իլոն Մասկը կարող է դառնալ առաջին դոլարային տրիլիոնատերը

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ավիատիեզերական ընկերությունը դիմում է ներկայացրել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ընկերությունը դառնում է հրապարակային և իր բաժնետոմսերն առաջին անգամ վաճառքի է հանում ներդրողների լայն շրջանակի՝ ինչպես խոշոր հիմնադրամների, այնպես էլ անհատների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ սա կդառնա Ուոլ Սթրիթի պատմության մեջ խոշորագույն նմանօրինակ գործարքը։

Մայիսի 20-ին ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված ազդագրում SpaceX-ը հայտարարել է, որ նախատեսում է Nasdaq-ում գրանցվել SPCX նշանով։

Goldman Sachs-ը կլինի բաժնետոմսերի վաճառքի գլխավոր կազմակերպիչը:

2026 թվականի փետրվարին, Մասկի արհեստական բանականության ստարտափի՝ xAI-ի հետ միաձուլվելուց հետո SpaceX-ը գնահատվել է 1.25 տրիլիոն դոլար։

Ընկերությունում Իլոն Մասկի վերահսկիչ բաժնեմասը կարող է գերազանցել 600 միլիարդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031