Կուբայի նախագահն անօրինական է համարել ԱՄՆ-ի մեղադրանքները Ռաուլ Կաստրոյի դեմ
Կուբայի Կոմունիստական կուսակցության նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձը որևէ իրավական հիմք չունի: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։
«Սա քաղաքական ակտ է՝ առանց որևէ իրավական հիմքի և ուղղված է միայն սարքված գործի ամրապնդմանը, որը նախատեսված է Կուբայի նկատմամբ անխոհեմ ագրեսիան արդարացնելու համար», – մայիսի 20-ին գրել է նա X սոցցանցում։
Կուբայի նախագահի խոսքով՝ «ԱՄՆ-ն ստում և մանիպուլացնում է» 1996 թ. իրադարձությունների հետ կապված փաստերը, երբ կուբացիները խոցեցին երկու ինքնաթիռ, որոնք պատկանում էին այն հումանիտար կազմակերպությանը, որը կուբացի վտարանդիների կողմից հիմնադրվել էր ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, նշել է Դիաս Կանելը, «Վաշինգտոնում հիանալի գիտեն, որ Կուբայի կողմից այդ ժամանակ միջազգային իրավունքի որևէ խախտում չի եղել, ընդհակառակը, Կուբան գործել է օրինական ինքնապաշտպանության շրջանակներում»։
Մայիսի 20-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է հրապարակել Ռաուլ Կաստրոյի և հինգ անձանց դեմ՝ նրանց մեղադրելով սպանության և ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության նպատակով դավադրության մեջ՝ կապված 1996 թվականին Hermanos en Rescate հումանիտար կազմակերպությանը պատկանող երկու ամերիկյան ինքնաթիռների կործանման հետ։



