Հայ հասարակությանը պարտադրվում է «կառավարության քննադատությունը հավասար է Մոսկվայի գործակալի» պարզունակ պատմությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է The Insider պարբերականի հրապարակումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության, ՌԴ դիվանագետների կողմից Հայաստանում լրտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ այդ հրապարակումը կեղծ է, իսկ The Insider պարբերականին անվանել է «օտարերկրյա գործակալ, որը կատարում է իր արտասահմանյան կուրատորների պատվերները»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «այդ հրապարակումը սադրանք է՝ միտված Ռուսաստանի դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն և ընտրություններից առաջ Հայաստանի հասարակության վախ սերմանելուն»։

Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հեղինակները ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների կենսագրական տվյալները ներկայացնելուց թույլ են տվել փաստական բազմաթիվ սխալներ և անճշտություններ։

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, թե The Insider-ի հրապարակած սքրինշոթերը հավաստի չեն՝ շեշտելով, թե պարբերականը չի կարողացել ներկայացնել որևէ համոզիչ փաստ՝ հրապարակման հավաստիությունը հաստատելու համար։

The Insider-ը մայիսի 19-ին ծավալուն հոդված էր հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, ՌԴ նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին:

«Մոլդովայում և Հունգարիայում վերջին անհաջողություններից հետո Կրեմլն իր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը այն բանից հետո, երբ նա սկսել է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ The Insider-ը բացահայտել է, թե Ռուսաստանի նախագահի վարչակազմում ով է համակարգում հայկական ուղղությունը, Արտաքին հետախուզության ծառայության (СВР), Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) որ սպաներն են ուղարկվել Երևան ու թե ինչպես են հայաստանյան ընդդիմադիր թեկնածուները կապված Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ»,-գրել էր պարբերականը՝ նշելով, որ գործընթացում ներգրավված են նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին և երկրորդ քարտուղարները, ինչպես նաև Հայաստանում «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031