Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Ռաուլ Կաստրոյի դեմ

Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ գեներալ Ռաուլ Կաստրոյին դեմ սպանության և ինքնաթիռի ոչնչացման համար։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին ասվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային դատարանի տվյալների էլեկտրոնային բազայում տեղադրված փաստաթղթերում։

Մասնավորապես, ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել 94-ամյա Կաստրոյին չորս սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության համար։

CBS News-ը նախկինում հաղորդել էր, որ մեղադրանքները կարող են կապված լինել 1996 թվականի միջադեպի հետ, որի ժամանակ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել էին Մայամիում գործող «Եղբայրներ փրկության համար» ներգաղթյալների կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ։ Ինչպես հաղորդել էր հեռուստաալիքը, Ֆլորիդայի դատախազությունը 2026 թվականին վերսկսել է այս գործի քննությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031