Մարդիկ պարզապես մերժում են Փաշինյանի թուրք-ադրբեջանական «խաղաղության» հայեցակարգը. Արման Աբովյան

Արտակ Բեգլարյանը գրում է. «Մարդիկ հարցնում են, թե ինչո՞վ էին պայմանավորված Փաշինյանի և իր թիմակիցների ծայրահեղ հիստերիկ դրսևորումները վերջին օրերի ընթացքում։ Ինչո՞ւ են նրանք վիրավորում հայերին, ինչո՞ւ են հատուկ գեներացնում լարվածություն և կոնֆլիկտներ։

Պատասխանն ակնհայտ է և բաղկացած է մի քանի ֆունդամենտալ հանգամանքներից։

Նախ՝ մենք գիտենք, որ նրանք «non-stop» ռեժիմով ստանում են փակ հարցումների տվյալներ, և այնտեղ ակնհայտ երևում է, որ իրենց չի հաջողվում բեկում մտցնել մարդկանց տրամադրություններում։ Մարդիկ պարզապես մերժում են Փաշինյանի թուրք-ադրբեջանական «խաղաղության» հայեցակարգը։

Ըստ էության, մարդիկ հասկանում են, որ խոստացվող խաղաղությունը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ բացառապես «Արևմտյան Ադրբեջանին»։

Երկրորդը վերաբերում է այն հանգամանքին, որ կտրուկ աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն դրսևորող մարդկանց քանակը, ինչը, իր հերթին, ուղղակի զրոյացնում է իշխանության շանսերն ապագա ԱԺ-ում «ՔՊ»-ին լուրջ ներկայություն ապահովելու համատեքստում։

Եվ, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Փաշինյանն ու իր թիմակիցները որոշել են կտրուկ լարել իրավիճակը՝ նախընտրական զարգացումները տեղափոխելով գռեհկության, ստի և վիրավորանքների դաշտ։ Այսինքն՝ վերածել նախընտրական գործընթացը ապուշ, խուժանային, անիմաստ և «ղժղժան» շոուների՝ մի կողմից «ցեմենտացնելով» իրենց զանգվածը, մյուս կողմից՝ նորմալ, բայց քաղաքականապես փոքր-ինչ պասիվ մարդկանց մոտ առաջացնելով զզվանք ընտրական գործընթացի հանդեպ։ Այսինքն, դեմոտիվացնել մարդկանց։

Զուգահեռաբար ակտիվորեն տարածվում է նաև մեկ այլ սուտ թեզ, թե իբր «ամեն ինչ արդեն որոշված է», և իրենք միևնույն է՝ վերարտադրվելու են։

Սակայն զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանը և իր թիմակիցները ցնցումների մեջ են և իրենց մոտ դա չի ստացվում, քանի որ ականատես են դառնում հասարակության հակառակ արձագանքին։ Ավելին՝ մարդիկ, ովքեր սկզբում մտադրություն չունեին մասնակցել ընտրություններին, իշխանության այս հիստերիկ պահվածքին հակառակ որոշում են, որ, այնուամենայնիվ, պետք է գնան և իրենց քվեով վերջ տան այս ապուշ իրավիճակին, որի ներքո հայկական հասարակությունն արդեն գրեթե ութ տարի գոյատևում է։
Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ ընտրությունների, պետք է հետևություններ անեն, եթե, իհարկե, չեն ցանկանում ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031