Բաժիններ՝

Թրամփն ու Ծինփինը քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

Սպիտակ տունը դրական է գնահատել Պեկինում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումների առաջին օրը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Երկու կողմերը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգիայի ազատ հոսքը ապահովելու համար», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նա հավելել է, որ հանդիպմանը Սի Ծինփինը հստակորեն հայտնել է, որ «Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը, դրա օգտագործման դիմաց վճար գանձելու ցանկացած ջանքի, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու նպատակով»։

Սպիտակ տան ներկայացուցիչը չի հստակեցրել, թե արդյոք Ծինփինը համաձայնել է ընդլայնել Չինաստանի ներգրավվածությունը հակամարտությանը վերջ դնելու գործում։

Առաջնորդները նաև քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում և Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի արտահանման, ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների գնումների ծավալները մեծացնելու մասին հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031