Բաժիններ՝

Կրեմլը հերքել է Հաղթանակի շքերթին օտարերկրյա ԶԼՄ–ների հավատարմագրումը չեղարկելու լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, թե Կրեմլը չեղարկել է օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրումը Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի համար: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ «Spiegel»–ը գրել էր, թե իբր Կրեմլը չեղարկել է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթի ժամանակ աշխատելու համար օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներին տրված հավատարմագրերը:

«Ո՛չ, «Spiegel»-ը սխալ տեղեկություն է տալիս, կեղծ տեղեկություն. մենք կարող ենք հենց այդպես էլ արձանագրել դա»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ Կրեմլը հավատարմագրման մեծ թվով հայտեր է ստացել օտարերկրյա ԶԼՄ-ներից, սակայն քանի որ այս տարի արարողությունը մի փոքր սահմանափակ է, սահմանափակվել է նաև այն լրագրողների ցանկը, որոնք ներկա կգտնվեն միջոցառմանը։

«Չի եղել մի մի դեպք, որ որևէ մեկը զրկվի հավատարմագրումից»,-ընդգծել է նա:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոր՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինի տվյալներն արդեն կան «Անմահ գունդ» կայքում:

«Նա ներառվել էր դեռ նախորդ տարիներին, այսինքն՝ դա արվել էր դեռ համավարակի տարիներին, երբ ստեղծվում էր այդ կայքը»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իր հորը ներառել է վիրտուալ «Անմահ գնդում»:

ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և ոտքից վիրավորվել «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում: Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկ»–ից տեղափոխվեր ցամաքի հիմնական մաս։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար հայտնվել է կողքին։ Նա, առանց վարանելու, գերմանացիների գնդակոծության տակ Պուտինի հորը հասցրել է հիվանդանոց: «Նևսկի պյատաչոկ»–ի մարտերի համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031