Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին, գիշերային ծառայության ժամանակ, Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլե» մակնիշի մեքենան։
Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։
Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։



