Բաժիններ՝

Ճապոնիան ԱՄԷ-ի հետ համաձայնության է եկել 20 մլն բարել նավթի մատակարարումների շուրջ՝ Հորմուզի շրջանցմամբ

Ճապոնիայի կառավարությունը համաձայնության է եկել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 20 միլիոն բարել նավթի լրացուցիչ մատակարարումների շուրջ, որի փոխադրման համար չի օգտագործվի ներկայում շրջափակված Հորմուզի նեղուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Nikkei թերթը հաղորդել է, որ այդ խմբաքանակը կառաքվի Օմանի ծոցի Ֆուջեյրայի նավահանգստ, որը խողովակաշարով կապված է ԱՄԷ-ի հանքավայրերի հետ:

Նավահանգիստն արդեն ենթարկվել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Ուստի, նշում է պարբերականը, Ֆուջեյրայի նավահանգստով նավթի անվտանգ ներմուծման համար Ճապոնիային անհրաժեշտ է իրադրության կայունացում այդ տարածաշրջանում։

Ավելի վաղ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ռյոսեյ Ակաձավան հայտնել էր, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են ապահովել նավթի կայուն մատակարարում նոր մոտեցումների հիման վրա՝ չնայած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը։ Այդ երկրները, նրա խոսքով, ունեն արտահանման օժանդակ ուղիների օգտագործման տարբերակներ։

Ինչպես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ևս ունի նավահանգիստ, որտեղից կարելի է նավթ ուղարկել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Մինչև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումը այդ երկու երկրներին էր բաժին ընկնում Ճապոնիայի նավթի ներմուծման հիմնական մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031