Իրանի կողմից համաձայնության գալու դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի, հակառակ դեպքում ռմբակոծություն կսկսվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը համաձայնության գա, ապա նրա դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» ռազմական գործողությունը կավարտվի, Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ հակառակ դեպքում կսկսվի ռմբակոծություն։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։
«Եթե ենթադրենք, որ Իրանը կհամաձայնի տալ այն, ինչի մասին համաձայնություն է ձեռք բերվել, ինչը, թերևս, մեծ ենթադրություն է, արդեն իսկ լեգենդար «Էպիկական ցասում» գործողությունը կավարտվի, և շատ արդյունավետ շրջափակումը թույլ կտա Հորմուզի նեղուցը բացել բոլորի համար, այդ թվում՝ Իրանի։ Եթե նրանք չհամաձայնեն, ապա կսկսվի ռմբակոծություն, և դա, ցավոք, կլինի շատ ավելի բարձր մակարդակով և ինտենսիվությամբ, քան նախկինում», – հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողությունը, քանի որ Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։
Այնուհետև հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը վերջ կդնի պատերազմին։



