Բաժիններ՝

Իրաքի վարչապետը Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է գործակցությունն անվտանգության ոլորտում

Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդին և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը քննարկել են գործակցությունն անվտանգության ոլորտում և ամերիկյան զորքերի ներգրավումն Իրաքի զինված ուժերի պատրաստման գործում։ Այս մասին Իրաքի վարչապետը գրել է X հարթակում:

Նա նշել է, որ Հեգսեթը շնորհավորել է իրեն նոր կառավարություն կազմելու մանդատ ստանալու առթիվ։

«Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես՝ կապված անվտանգության ոլորտում գործակցության հետ՝ համաձայն Իրաքի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շուրջ շրջանակային համաձայնագրի», – գրել է վարչապետը։

Ազ-Զայդին, որն ապրիլի վերջին դարձել է Իրաքի կառավարության ղեկավարը, ընդգծել է երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները։

«Զանգը հաստատեց երկու երկրների միջև հարաբերությունների յուրահատուկ բնույթը և դրանց վերաակտիվացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը վարժանքների ոլորտում՝ Իրաքի զինված ուժերի կարողությունները բարելավելու և դրանց մարտունակության մակարդակը բարձրացնելու նպատակով», – հավելել է վարչապետը։

Ազ-Զայդին վարչապետ է ընտրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն սպառնաց դադարեցնել Իրաքին տրամադրվող օգնությունը, եթե կառավարության ղեկավար նշանակվի ավելի վաղ առաջադրված թեկնածու Նուրի ալ Մալիքին, որին ԱՄՆ-ն համարում է իրանամետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031