Արմեն Գրիգորյանը և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ ընդգծել եմ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին»,–հանդիպումից մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031