Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին
Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում։
Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել Փելեշյանի «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։
Կաննի «Դասականներ» ծրագիրն իրականացվում է 2004 թվականից։ Նպատակն է վերականգնված տարբերակով ներկայացնել բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր և հարգանքի տուրք մատուցել ոլորտի ներկայացուցիչներին։
Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։
Հայաստանի կինոյի հիմնադրամն էլ հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 12–20-ը ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film – Festival de Cannes կինոշուկային։



