Բաժիններ՝

Շվեյցարիայում հանտավիրուսի դեպք է գրանցվել

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում մեկ տղամարդ է հոսպիտալացվել հանտավիրուսով. նա մինչ այդ ճանապարհորդել էր MV Hondius զբոսանավով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ տղամարդը Հարավային Ամերիկայից տուն է վերադարձել ապրիլի վերջին և ախտանիշներ ունենալուց հետո դիմել է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց։

Շվեյցարիայի կառավարությունը հայտնել է, որ նա անմիջապես մեկուսացվել է։ Նշվում է, որ «ներկայում հանրության համար վտանգ չկա»։ Իշխանությունները հետաքննում են, թե արդյոք նա հիվանդ ժամանակ շփվել է ուրիշների հետ։

Տղամարդուն ճանապարհորդության ընթացքում ուղեկցել է կինը, որի մոտ առայժմ որևէ ախտանիշ չկա, սակայն նա նույնպես մեկուսացվել է՝ որպես նախազգուշական միջոցառում։

MV Hondius նավը, որը շաբաթներ շարունակ բևեռային ճամփորդություն էր իրականացնում Արգենտինայից դեպի Անտարկտիդա և Ատլանտյան օվկիանոսի հարավի մի քանի մեկուսացված կղզիներ, օգնություն էր խնդրել Կաբո Վերդե կղզի-պետության առողջապահական մարմիններից։ Ավելի վաղ 3 մարդ մահացել էր հանտավիրուսի պատճառով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ նավի անձնակազմի 2 անդամ և 1 ուղևոր, որոնց մոտ հայտնաբերվել է հանտավիրուս, այժմ տարհանվում են։ Նրանք կտեղափոխվեն Նիդեռլանդներ։ ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ ևս 5 հոգու մոտ կասկածվում է հանտավիրուս։

Հիվանդների տարհանումից հետո նավը պետք է հեռանա Կաբո Վերդեի ափերից։ Ըստ Նիդեռլանդներում գործող Oceanwide Expeditions օպերատոր ընկերության՝ տարհանումից հետո ծրագրվում է նավարկել դեպի Կանարյան կղզիներ, ինչը կտևի երեք օր։

Այնուամենայնիվ, Կանարյան կղզիների նախագահը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031