Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման արդար համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանի իշխանությունները պատրաստ են հակամարտության կարգավորման շուրջ «արդար համաձայնագիր» կնքել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», – մեջբերել է նրա խոսքն ISNA գործակալությունը։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից սանձազերծված պատերազմը համարվում է միջազգային իրավունքի բացահայտ խախտում, և որ Իրանը կգործադրի բոլոր ջանքերն ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Իրանի արտգործնախարարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային ասպարեզում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը։ Արաղչիի գնահատմամբ՝ ընթացիկ իրադրությունում Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև համագործակցությունը կզարգանա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին կողմերի միջև երկշաբաթյա հրադադար է հայտարարվել, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Իսլամաբադում ապրիլին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031