Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցերը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և Իրանը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարությունը հավելել է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես շատ հակիրճ հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ կողմերը քննարկել են միջազգային ներկա իրադրությունը, ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ շփումների գրաֆիկը։
Ըստ գերատեսչության՝ զրույցը եղել է «կառուցողական և գործնական»։



