Բաժիններ՝

«Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համար ներկայացրել է հինգ պայման

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համար ներկայացրել է հինգ պայման, հաղորդել է Fars-ը։

Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչ Հասանը հայտարարել է.

«Լիբանանում ոմանք ընկել են ԱՄՆ-ին վստահելու ծուղակը․ նրանք գնացել են Վաշինգտոն և հանդիպել Իսրայելի դեսպանին, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որը մինչ այժմ չի իրականացվել»,- փոխանցել է իրանական գործակալությունը։

Նրա խոսքով՝ շարժումը հրադադարի համար ունի հինգ պայման.

• ագրեսիայի դադարեցում՝ առանց որևէ պայմանի,

• Իսրայելի ամբողջական և անվերապահ դուրսբերում․ «մենք չենք համաձայնի որևէ կարմիր գծի կամ այլ սահմանափակումների»,

• տեղահանված անձանց վերադարձ իրենց բնակավայրեր,

• գերիների վերադարձ,

• ավերված շրջանների վերականգնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031