Բաժիններ՝

ՌԴ-ն և ԱՄՆ-ը քննարկում են hրադադարի հարցը

ՌԴ-ն և ԱՄՆ-ը քննարկում են հրադադարի հարցը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Այս մասին РБК-Украина-ին հայտնել է ուկրաինական իշխանության իրազեկ աղբյուրը։

«Նրանք ցանկանում են ինչ-որ պահի պայմանավորվել մեկշաբաթյա զինադադարի մասին և դրա դիմաց մասնակիորեն հանել պատժամիջոցները։ Ամերիկան լուրեր կստանա ճակատում տիրող լռության մասին, Պուտինը՝ պատժամիջոցների մասնակի թուլացում և համապատասխան մեծ եկամուտներ։ Այսինքն, ըստ էության, տեղի է ունենում առևտուր՝ առանց անվտանգության որևէ երաշխիքի, ինչը չի կարող գոհացնել ուկրաինացիներին»,- պատմել է զրուցակիցը։

Նա նման գաղափարները կապել է մասնավորապես ԱՄՆ-ում Կոնգրեսի առաջիկա ընտրությունների հետ, ինչպես նաև որպես օրինակ բերել Բելառուսից պատժամիջոցների հանման պատմությունը, որտեղ պատժամիջոցների աստիճանական թուլացման դիմաց Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայնում էր ազատ արձակել քաղբանտարկյալների մի մասին՝ ըստ էության չփոխելով իր քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031