Սուրեն Պապիկյանը Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930